Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ամաչում եմ

Ամաչում եմ
24.04.2025 | 13:38

Դա երբևէ ամենաքծնող և Հայոց ցեղասպանության էությունն ու փաստը նսեմացնող ուղերձն էր, որ կարող էր լինել։

Ամաչում եմ, որ այսպիսի ուղերձ հղում է ո՛չ թե ինչ-որ հեռավոր երկրի կառավարիչ, ով տեղյակ չէ և խորամուխ չէ Հայոց ցեղասպանության էության մեջ, այլ՝ հենց Հայաստանի...

Թե բա՝ «Ցեղասպանության փաստն անհերքելի է», իսկ այդ ուղերձը կարո՞ղ եք ասել, թե ինչի մասին էր...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հղումը`

https://www.facebook.com/share/p/19kfyk49TT/?mibextid=oFDknk

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ